Բախմուտի կատաղի մարտերում սպանվել են թուրք և ամերիկացի վարձկաններ

Ռուսական ուժերի կողմից Արտյոմովսկի (Բախմուտ) նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուկրաինական կողմի հետ տեղի է ունեցել դիակների և գերիների փոխանակում։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»։ 

Թուրքական մամուլը հայտնում է, որ փոխանակման ժամանակ ոււկրաինական կողմին է փոխանցվել ամերիկացի ու թուրք վարձկանների դիեր: Այդ մասին  են վկայում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ երկու դագաղների վրա սփռված են ԱՄՆ-ի ու Թուրքիայի դրոշները:

Հիշեցնենք, որ Արտյոմովսկը կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զինուժի մատակարարման համար, որի շուրջ կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։