Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 43 մեքենա, 40-ի ղեկին եղել են անչափահասներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: