Գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը

Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:

Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ չունի իր ժողովրդի վստահությունը իշխանությունը պահելու համար եւ հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:

Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:

Այսօր, Հայաստանում, մենք ունենք երկրորդ տարբերակը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունն, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:

Պատահական չի, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում, սակայն չեք լսի հանրությանը մոբիլիզացնելու թեզեր: Մոբիլիզացնեն, որ ինչ անեն, որ շահերն պաշտպանեն, որոնք անգամ չեն էլ հայտարարված. ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս ու ինչ ենք տալիս:

 Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից