Ադրբեջանը վստահեցնում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է ՀՀ լիակատար ինքնիշխանությունը․ Պուտին

Ադրբեջանը վստահեցնում է, որ առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման հարցի մասին․

«Երկրորդ, երրորդ մեկնաբանություն, կապված տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունի»,- ընդգծել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյնանն էլ իր հերթին վերահաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանման պայմանով: