Ռուսաստանը Լաչինի միջանցքի հարցում երբեք չի փոխել իր դիրքորոշումը. Պուտին

Ռուսաստանը  Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չի փոխել իր դիրքորոշումը, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Խնդիրները շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին»,- ասել է Պուտինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նա հավելել է, որ տվյալ իրավիճակի կարգավորմամբ շատ երկներ են շահագրգռված, և դա կնպաստի բոլոր վեկտորների նորմալացմանը, այդ թվում՝քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով։