Երեկ հայ պաշտոնյայի թողտվությամբ թուրքը մեր սրբավայրն էր ապականում, այսօր՝ Հայրենիքն ամբողջությամբ

Խորհրդային տարիներին հայկական սահմանամերձ գյուղերից մեկում մի կիսավեր եկեղեցի կար, որի մեջ թուրք հովիվը անասուն էր պահում: Օրերից մի օր գյուղի դպրոցի տնօրենը թուրքից պահանջեց անասունները հանել եկեղեցուց: Հաջորդ օրը տնօրենին կանչեց ազգությամբ հայ շրջկոմի առաջին քարտուղարը և նրան ազատեց աշխատանքից… Հետո պարզվեց, որ թուրք հովիվը հայկական եկեղեցին գոմի էր վերածել հենց նույն այդ հայ պաշտոնյայի թույլտվությամբ…

Այս պատմությունը, թերևս չհիշեի, եթե այսօր մենք չունենայինք ավելի դաժան իրականություն, քան այն, ինչ ունեինք այդ դեպքի հետ կապված… Երեկ հայ պաշտոնյայի թողտվությամբ թուրքը մեր սրբավայրն էր ապականում, իսկ այսօր արդեն՝ Հայրենիքն ամբողջությամբ…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից