Տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, տրամադրվածությունը՝ մարտական. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.

«Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։