Ես համաձայնել եմ քաղաքական կոնսուլտացիաների, որպեսզի խուսափենք ցնցումներից. Սամվել Բաբայան․ NEWS.am

Արցախում հանրային պահանջով մեկնարկել են հանրային կոնսուլտացիաները: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մոտ երկու ամիս է՝ հանդիպումներ եմ ունենում Արցախի ժողովրդի հետ, նրանց ներկայացնում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, ինչն էլ քննարկել եմ երեկ Արայիկ Հարությունյանի հետ առանձնազրույցում։ Արցախի նախագահի համար իմ ծրագրերը նորություն չեն։ Վերջին 2 տարվա ընթացքում ես պարբերաբար ծրագրեր եմ մշակել եւ ներկայացրել Արցախի եւ Հայաստանի իշխանություններին, քաղաքական ուժերին, որոնք մնացել են անարձագանք»,- նշել է Բաբայանը:

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ներքաղաքական խնդիրներն են լուծելու, թե՞ նաեւ արտաքին անվտանգային հարցերը, Բաբայանը պատասխանել է. «Մեկը մյուսով պայմանավորված է։ Ներքին ճնշումների պայմաններում միասնականության քարոզը մեզ անդունդին է հասցրել։ Եթե միասնականության քողի ներքո այս միասնական հանցավոր անգործությանը վերջ չդրվի, Արցախն իսկապես հայտնվելու է Ադրբեջանի կազմում՝ ինչպես հայտարարել Է Հայաստանի իշխանությունը»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ այդ կոնսուլտացիաները, ըստ էության, Արցախում առաջացած ճգնաժամը չեն լուծելու, Բաբայանը պատասխանել է. «Արցախում կոնկրետ գործողություններ են պետք, ոչ թե անիմաստ հայտարարություններ, քննարկումներ, միասնականության կոչեր։ Միասնականությունը նա է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով։ Ես համաձայնել եմ քաղաքական կոնսուլտացիաների, որպեսզի խուսափենք ցնցումներից։ Իշխանությունը հանրահավաքի ժամանակ ուժայիններին համար մեկ հրամանի էր բերել, իսկ ես չէի ցանկանա, որ որեւէ մեկ քթից արյուն գար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում