Զելենսկին ժամանել է Հռոմ՝ հանդիպելու Հռոմի պապի և Իտալիայի վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։

«Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին «Թվիթերում»։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի եւ Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։

Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։

Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը  հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։

Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։

Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ.։

Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։