ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները նորմալ չեն զարգանա, եթե Չինաստանը Ռուսաստանին չստիպի դուրս գալ Ուկրաինայից․ Բորելը սպառնացել է

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Չինաստանին սպառնացել է Եվրամիության հետ հարաբերությունների բարդացմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված տարաձայնությունների պատճառով։

«ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները նորմալ չեն զարգանա, եթե Չինաստանը Ռուսաստանին չդրդի դուրս գալ Ուկրաինայից», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: