Իրանի դեսպանը շուտով կսկսի իր աշխատանքը Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի դեսպանատունը շուտով կսկսի իր աշխատանքը Թեհրանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

IRNA-ի հաղորդման համաձայն` նախարարը հայտարարել է Էր Ռիադում Իրանի դեսպան նշանակելու մտադրության մասին:

Այս տարվա մարտի 11-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան յոթ տարվա ընդմիջումից հետո պայմանավորվել են Չինաստանի միջնորդությամբ կարգավորել հարաբերությունները։