ՌԴ, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում բանակցություններ են վարում

Թուրքիայում բանակցություններ են սկսվել հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութա Չավուշօղլուն հայտարարել էր, որ բանակցություններում քննարկվում է գործարքը 2 ամսով երկարաձգելու հարցը, սակայն, վերջնական որոշումը կկայացնեն Պուտինն ու Էրդողանը։ Գործարքի ժամկետը լրանում է 8 օրից։