Ինչո՞ւ է կարևոր ազգային ծեսերի պահպանումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Լիա Ավետիսյանը հաղորդման ընթացքում ներկայացրեց մեր ազգային ավանդույթների խորհուրդը՝ երեխայի ծնունդից, քառասունքից, ատամհատիկից սկսած մինչև հարսանեկան և թաղման ծեսեր։

Ինչու է կարևոր երեխայի քառասունքը պահելը՝ քառասուն օր շարունակ նրան արտաքին աշխարհին ցույց չտալով։ Այդ ընթացքում զարգանում է երեխայի նուրբ մարմինը՝ այսպես կոչված չակրաները, որոնք նրան լիարժեք մարդ են դարձնում՝ սիրելու, մտածելու, երևակայելու, ստեղծագործելու, մտածելու, ինտուիցիայի, կառավարելու, Աստծո հետ կապը պահպանելու ունակությամբ։

Իսկ մահացածի քառասունքի ժամանակ այդ էներգիաներն աստիճանաբար մարում են, և քառասունքի ծեսը հենց նրա համար է պահպանվում, որ մարդու հոգուն հնարավորություն տրվի լիարժեքորեն ձերբազատվել աշխարհիկից և նոր ճանապարհ ընկնել։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում