«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը». հանրահավաք Ստեփանակերտում (տեսանյութ)

Ստեփանակերտ Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր, որը նախաձեռնել էր «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խումբը:

Նշենք, որ Արցախի բոլոր նախագահները միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Նախօրեին նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը միացան, իսկ գործող նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ էր միացել։

Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել միանալ հանրահավաքին՝ գրելով. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք և աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան:

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին և միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են»: