Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԱԽ նիստին․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել Է Նյու Յորք: Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վաղը Լավրովի նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը»,-գրել է նա։

Ապրիլի 25-ին Նյու Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ կենտրոնակայանը, Ռուսաստանի ԱԳ նախարարը կմասնակցի անվտանգության խորհրդի նիստին: Ապրիլին Ռուսաստանն այդ մարմնում նախագահող երկիրն է։

Լավրովը ծրագրում է նախագահել «ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով արդյունավետ բազմակողմանիության» և մերձավորարևելյան կարգավորման շուրջ բանավեճերը, հաղորդել է ԱԳՆ-ը:

Նախարարը և ռուսական պատվիրակության անդամները երկար ժամանակ չէին կարողանում վիզա ստանալ ԱՄՆ այցի համար, նրանց վիզա տրվել է այցից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 17-ին: Սակայն ռուս լրագրողները, որոնք պետք է ուղեկցեին Լավրովին այդ ուղևորության ժամանակ, այդպես էլ վիզա չեն ստացել։ «Ամենակարևորը, վստահ եղեք, որ մենք դա չենք մոռանա և չենք ների»,-ասել է Լավրովը։