Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է տեղի ունեցել

Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ Կանաչների և ձախերի կուսակցության կողմից կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառում։

Արարողության ժամանակ ելույթ է ունեցել Կանաչ եւ ձախ կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Հասան Ջեմալը։ Նա իր խոսքում նշել է, որ Հրանտ Դինքից է տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և 2017-ին իր հրատարակած գիրքը կրում է Հայոց ցեղասպանություն անունը։