Թելավիվը խոստովանել է, որ սիոնիստները ներկայություն ունեն Ղարաբաղում

Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հալպերինը Բաքու կատարած իր այցի ժամանակ ունեցած հարցազրույցում խոստովանել է, որ սիոնիստները ներկայություն ունեն Ղարաբաղում։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Նշենք, որ այժմ սիոնիստական ռեժիմի պատվիրակությունը՝ այս ռեժիմի արտգործնախարար Էլի Քոհենի գլխավորությամբ, մեկնել է Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիմոնա Հալպերինը, ով ուղեկցել է Քոհենին այս ուղևորության ընթացքում, ասել է. «Այս ուղևորության հիմնական նպատակը Իսրայելի և Ադրբեջանի (Հանրապետության) միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն է։ Մենք պատրաստվում ենք համագործակցության մի քանի պայմանագրեր ստորագրել»:
Նրա խոսքով, Թել Ավիվն ու Բաքուն անպայման կքննարկեն էներգետիկայի հարցը, քանի որ այդ հարցը շատ կարևոր է Ադրբեջանի Հանրապետության և սիոնիստական ռեժիմի համար, և Թել Ավիվը շատ շահագրգռված է այլընտրանքային էներգիաների ուղղությամբ շարժվելու հարցում։
Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարարության այս բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտարարեց, որ Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման համար այս ռեժիմի ընկերությունները ակտիվ  գործունեություն են ծավալում մասնագիտացված ոլորտներում՝  սկսած էներգետիկայից մինչև հարակից այլ ոլորտներ, ինչպիսիք են՝ ջրային տնտեսությունը և գյուղատնտեսությունը։
Հալպերինը, բարձր գնահահատելով օկուպացված Պաղեստինում դեսպանություն հիմնելու հարցում Ադրբեջանի Հանրապետության կատարած քայլը, տվյալներ ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետությունում «իսրայելցի զբոսաշրջիկների» ներկայության մասին։