«Մենք թափեցինք հայի արյունը». Կապանում բռնված ադրբեջանցի ահաբեկիչ (տեսանյութ)

«Մենք թափեցինք հայի արյունը. մենք գլխատեցինք հայերին. իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած»,-ասում է այսօր Կապանում բնակիչների կողմից բռնված ադրբեջանցին՝ սոցցանցերում տարածված տեսանյութում։

«Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- նշել է նա տեսանյութում, որը, ըստ տելեգրամ ալիքների, տեսագրել է մինչև ձերբակալությունը։ Ձերբակալվելուց հետո, կապանցիների խոսքով, նրա ձեռքին հայտնաբերվել է երեկ Կապանում սպանված տղանարդու հեռախոսը։

Հիշեցնենք, որ երեկ ԶՄՊԿ-ի աշխատակիցն սպանվել է երեկ, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածվել է այսօր։

«Ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ»:

Ադրբեջանցուն բռնել են կապանցիները։

«Փաստինֆո»-ի տեսանյութը