Ումի՞ց է այդքան վախեցած Նիկոլը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը լրագրող Տաթև Արցախն է։

Հաղորդման հյուրի հետ Սիսիան ներթափանցած ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին, որոնցից մեկը, ըստ նախնական ոչ պաշտոնական տեղեկությունների,  մտել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խողովակաշարի պահպանման պահակակետ ու սպանել է կոմբինատի պահանորդին՝ նրան գլխի և որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ հասցնելով։ Տաթև Արցախի դիտարկմամբ՝ նախկինում էլ եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են մեր զինվորների զգոնության շնորհիվ, և ադրբեջանցի դիվերսանտները ոչնչացվել են։ Իսկ հիմա այնպիսի իրավիճակ է, որ թշնմաին կարող են հանգիստ մտնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, գիշերով թակել բնակիչների դռները, հագնել նրանց հագուստները, սնվել նրանց տներում, մարդ սպանել ու․․․ ուժային կառույցները ոչնչից տեղյակ չլինեն։ Ավելին, դիվերսանտին բռնել ու ոստիկանությանն են հանձնել բնակիչները։ Տաթև Արցախը վստահեցրեց, որ այս իշխանությունները անպատիժ կթողնեն դիվերսանտներին, անգամ եթե Կապանի բնակիչը սպանվել է նրանց ձեռքով։ Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ադրբեջանցիներին վերադարձրեց իրենց մարդասպաններին, որոնք Արցախում անչափահաս երեխային սպանելու համար ցմահ ազատազրկման էին դատապարտված Հայաստանում։

Նա հիշեցրեց լուսահոգի Արմեն Գրիգորյանի խոսքերը՝ «Նիկոլին հանեք, որ այլևս մահ չլինի, Նիկոլին հանեք, որ այլևս հող չտաք, Նիկոլին հանեք, որ երկիրը խայտառակ չլինի»՝ հավելելով, թե որքան իրենք կան, լինելու են մահեր, թուրքը մտնելու է մեր ընտանիքներ։

Խոսեցինք նաև Տեղ գյուղի ռազմական գործողություններին Փաշինյանի անդրադարձից։ Կառավարության նիստին իր ելույթում նա մեջբերելով ԵՄ տարածած հաղորդագրությունը, որում նշվում է, թե կողմերը պետք է հարգեն 1991 թվականին որոշված սահմանագիծը և այդ սահմանագծից հետ քաշվեն ապահով հեռավորության վրա՝ իրադրությունը կայունացնելու հուսալի երաշխիք ստեղծելով, ասաց, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Փաստացի Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ՀՀ սուվերեն տարածքից նահանջելու՝ ընդունելով այն որպես ադրբեջանական տարածք։ Մեր իշխանություննեը գործում են հօգուտ Ադրբեջանի, և Փաշինյանի հայտարարությունը զարմանալի չէ, նա 44-օրյաից հետո զբաղված է ՀՀ տարածքները ադրբեջանին նվիրաբերելով։

Հարցազրուցը դիտեք տեսանյութում