Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին։ Ինչպես տեղեկացրել է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։ Հանդիպման մանրամասների մասին չի տեղեկացվում։

Ավելի վաղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումն Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հիշեցնենք, որ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում։