Տեղում թշնամու սադրանքից զոհված Արթուրը և Նարեկը

Տեղ բնակավայրում երեկ թշնամու սադրանքից զոհված Արթուր Սահակյանը (ծնվ. 1999թ.) Գյումրիից էր, 23 տարեկան նորավարտ սպա: Արթուրը նաև հաջողություններ էր գրանցել սպորտի բնագավառում։

«Նրան ճանաչողները առանձնահատուկ նշեցին, թե որքան խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր»,- գրել է Արմինե Դովլաթբեկյանը։

Նարեկը Սարգսյան (ծնվ. 1994թ.) Սևանից էր, տան միջնեկ որդին: «Նարեկը մասնակցել է 44-օրյայի մարտերին, եղել է ամենաթեժ կետերում և երբեք չի բարձրաձայնել, թե որտեղ է եղել կամ ինչ կարևոր առաջադրանքներ է կատարել»,-գրել է օգտատերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են.

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)