ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է տեղափոխել Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմածովային ուժերը ատոմային սուզանավ են տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Տեղեկությունը հայտնում է «New York Post»-ը։

«Սուզանավը կարող է մինչև 154 «Տոմահավկ» հրթիռ տեղափոխել Մերձավոր Արևելք», – հայտնում է պարբերականը՝ հղում անելովամերիկյան հինգերորդ նավատորմի անանուն ներկայացուցչին:

Նշվում է, որ Ջորջիայումտեղակայված ատոմային սուզանավը հատել է Սուեզի ջրանցքը, իսկ տեղափոխումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։