ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ համագործակցության ֆորում կանցկացնի՝ ներդրողներ ներգրավելու համար

ԱՄՆ-ն առաջիկա շաբաթ մտադիր է Ուկրաինայի հետ համագործակցության ֆորում կազմակերպել՝ այդ երկրի տնտեսությունում ներդրումներ ներգրավելու նպատակով, հայտնել Է Պետդեպարտամենտը:

«Պետդեպարտամենտը, Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և առևտրի նախարարությունը Ուկրաինայի կառավարության ու ԱՄՆ Առևտրի պալատի հետ համատեղ գործընկերության ֆորում կանցկացնեն ապրիլի 13-ին:  Այս համատեղ միջոցառումն ուղղված է Ուկրաինայում ամերիկյան ներդրումների խթանմանը, ինչպես նաև պլանավորման և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը՝  հաջակցություն Ուկրաինայի տնտեսության վերականգնման», – ասված է հաղորդագրության մեջ:

Համաժողովին կմասնակցեն երկու երկրների պաշտոնատար անձինք, ամերիկացի և ուկրաինացի գործարարներ, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների, ներդրումային խմբերի և հիմնադրամների ներկայացուցիչներ:

Անցած տարվա վերջին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել էր, որ DFC-ի Միջազգային զարգացման ֆինանսավորման ամերիկյան կորպորացիան նախատեսում է մոտ մեկ միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի տնտեսությանը աջակցելու համար: