Ուկրաինան հակամարտության ավարտից հետո պետք է դառնա «Լեհական կայսրության» մաս. Rzeczpospolita

Ուկրաինան կարող է դառնալ «մեծ և ուժեղ լեհական պետության» մաս, որպեսզի ավելի արդյունավետ հակազդի Ռուսաստանին Արևելյան Եվրոպայում, կարծում է Rzeczpospolita թերթի մեկնաբան Տոմաշ Գժեգոժ Գրոսեն:

«Լեհ մասնագետները խորհուրդ են տալիս վերականգնել պատմական Ռեչ Պոսպոլիտան։ Խոսքը մեր տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Լեհաստանի և Ուկրաինայի խորացված համագործակցության մասին է։ Այդ ժամանակ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցն ինքնըստինքյան կլուծվի»,- գրել է մեկնաբանը։

Նրա կարծիքով՝ նման «հետպատերազմյան սարքը» կարող է ապահովել «կայունություն և անվտանգություն»։ Լեհաստանի և Ուկրաինայի հնարավոր միությունը թույլ կտա ԱՄՆ-ին «չփոշիացնել ռեսուրսները» և պատրաստվել ավելի ակտիվ գործողությունների Խաղաղ օվկիանոսում, ամփոփել է Գրոսեն: