ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկում ՄԻՊ-ի թեկնածու ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ՄԻՊ-ի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ («Հայաստան» և «Պատիվ ունեմ») առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Հանձնաժողովն այսօր պետք է որոշի, թե առաջադրված երկու թեկնածուներից ում պետք է երաշխավորի Ազգային ժողովի կողմից ընտրվելու այդ պաշտոնում։

Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին և նրան առաջադրեն ԱԺ-ին: Նշենք, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին: