Ահա թե ինչ է լինում, երբ դպրոց ես կառուցում՝ առանց լիարժեք, հզոր և քեզ պաշտպանելու ի զորու անվտանգային համակարգ ունենալու

Սա Կարինի (Էրզրում) հայկական դպրոցն է՝ կառուցված 19-րդ դարում։

1919թ. այստեղ տեղի է ունեցել քեմալականների տխրահռչակ համաժողովը, որը փաստացի հիմք դրեց այսօրվա Թուրքիայի։

Այժմ թուրքական դրոշով այս հայկական նախկին դպրոցի շենքում «Էրզրումի համաժողովի և ազգային պայքարի թանգարանն» է, իսկ դպրոցի աշակերտներից և ուսուցիչներից շատերը զոհ են գնացել Ցեղասպանությանը։

Ահա թե ինչ է լինում, երբ դպրոց ես կառուցում՝ առանց լիարժեք, հզոր և քեզ պաշտպանելու ի զորու անվտանգային համակարգ ունենալու։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից