Իրանի և Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում

Իրանի և Թուրքիայի ԱԳՆ պատվիրակություններն այսօր Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել։ Հանդիպումը կայացել է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ առաջինը, ժամը 16:25-ի սահմաններում (17:25 Երևանի ժամանակով), ժամանել է Թուրքիայի դեսպանատան մեքենան, այնուհետև ՌԴ ԱԳՆ աշխատակիցների մեքենան։

Ավելի ուշ ժամանել է Իրանի պատվիրակության ավտոմեքենան` քաղաքական հարցերով ԱԳՆ խորհրդական Ալի Ասգար Հաջիի գլխավորությամբ։

Ժամը 17:00-ին ժամանել են Թուրքիայի դեսպանատան երեք մեքենաները։ Դրանցից մեկում Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրակ Աքչապարն էր։ Թուրքիայի պատվիրակությանը դիմավորում էին Թուրքիայի դեսպանատան արարողակարգի, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարության աշխատակիցները։

Իրանի և Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունների խորհրդակցությունները տևել են 1 ժամ 10 րոպե։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ապրիլի 3-4-ը Մոսկվայում նախատեսվում են ՌԴ–ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների բանակցությունները։