Մենք հաղթել ենք, երբ ունեցել ենք ուժեղ և հզոր ղեկավարներ

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2016 թ․ ապրիլի 2 -ին սկսվեց քառօրյա արյունալի պատերազմը: Այն ժամանակ մենք հաղթեցինք,միանշանակ դա հաղթանակ էր, քանի որ կանխվեց թշնամու լայնածավալ հարձակումը և կնքվեց հրադադար:

Պատմությունը գրվում է փաստերով և փաստը այն է, որ հայ ժողովուրդը իր զինվորով և հրամանատարով թույլ չտվեց ադրբեջանական բանակին առաջ գալ: Ով ասում է, թե այդ պատերազմում մենք չենք հաղթել, առնվազն նենգափոխում է փաստերն ու իրականությունը:

Մենք հաղթել ենք, երբ ունեցել ենք ուժեղ և հզոր ղեկավարներ, նրանք մեծ դեր են խաղացել այդ հաղթանակներում:

Ապրիլյանում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում, դա մի մեծ ճակատ էր, որտեղ զինվորի կողքին կանգնեց նաև դիվանագետը, խորհրդարանականը, քաղաքական դաշտը և ամբողջ ժողովուրդը:

Փառք մեր բոլոր նահատակված հերոսներին: Նահատակված մեր 75 հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու մեր բոլորի սրտերում»: