Պատմական «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրառմամբ պաստառն արդեն թշնամու վերահսկողության տակ է

Կապիտուլյանտ փաշաևը ոչ մի կերպ չի փոխում իր կողմից միշտ կիրառվող սկանդալային «вброс»-ներ անելու իր մարտավարությունը:

Այն, որ թշնամին օկուպացրել է Տեղ գյուղի 70+ հա արոտավայր և պոստեր է արագացված կարգով հավաքում, խոսում է փաշաևի և իր ոհմակի անելանելի և նվաստ կարգավիճակի մասին: Նա հրահանգել էր ամենաբարձր մակարդակով հրատապ հերքումներ տարածել, թվերը խեղաթյուրել, բայց մոռացել էր երևի թե որ մենք ապրում ենք 21-րդ դարում և այս տրամաչափի տեղեկատվությունը հնարավոր չէ կեղծել, քանի-որ խոսքը գնում է ՀՀ սուվերեն տարածքի մասին և վերաբերում է հազարավոր մեր հայրենակիցների:

Հասկանալով, որ ոչ հերքումները, ոչ կեղծ թվերը չեն փրկում նա իր սիրելի ժանրի կանոններին համապատասխան արագ մի իրավիճակ կազմակերպեց և իր կողմից կառավարվող ողջ գործիքակազմով նպաստեց, որ Տեղ գյուղի թեման գոնե մի որոշ ժամանակով անցնի 2-րդ պլան: Նա, վստահ եմ՝ իր լարովի ուսապարկերից մեկին, երևի թե իրենց հայտնի «գրուպ չատերից» մեկով հրահանգել է ստեղծել մի իրավիճակ, որ անպայման հարցը հասնի եսիմ ուր:

Վստահ եմ, որ Մհերը ինչ արել ա՝ ճիշտ և տեղին ա արել, բայց չեմ հասկանում, թե փոխոստիկանապետը ոնց տենց արագ հասավ ԱԺ, և իհարկե ուր էր այդ փոխոստիկանապետը, երբ ՊՊԾ-ն բիրտ ուժ էր կիրառում նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և մնում անպատիժ:

Պատկերացնում եմ, թե ինչ կարգի հիստերիայի մեջ ա եղել կապիտուլյանտը այդ խժդժությունը կազմակերպելու հրաման տալուց, որ կատարողը կարողացել է Մհերի նման հավասարակշռված մարդուն ի վերջո հունից հանել:

Մհեր ջան, ամեն ինչ շատ ճիշտ ես արել, եղբայր:

Հ.Գ. Սա էլ կանցնի, բայց պատմական «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրառմամբ պաստառը այլևս թշնամու վերահսկողության տակ է:

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից