Ուկրաինան ստիպված կլինի հանձնվել, իսկ Զելենսկին կարող է փախչել Իսրայել. ԱՄՆ բանակի նախկին ծովային սպա

Ուկրաինայի հակամարտության արդյունքը կլինի Կիևի պարտությունը, Վլադիմիր Զելենսկին, ի վերջո, հավանաբար կփախչի մերձավորարևելյան երկրներից մեկը, կարծում է ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումների վետերան Լուկաս Գեյջը:

«Հիշեք իմ խոսքերը, ի վերջո, ստիպված կլինի հանձնվել, և Զելենսկին կփախչի Իսրայել, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը նրան մահապատժի չենթարկի, երբ արթնանա և հասկանա, որ իր հետ պարզապես խաղ են խաղացել», –Թվիթերում գրել է Գեյջը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել էր, որ Արտյոմովսկը կրակե թակարդի է վերածվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների համար՝ Վլադիմիր Զելենսկու՝ քաղաքը պահելու որոշման պատճառով: