Հաքերները կոտրել են Ֆրանսիայի խորհրդարանի կայքը

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) կայքը կոտրել են։

Ինչպես հաղորդում է Le Matin-ը, հարձակումն իրականացրել է ռուսամետ NoName հաքերային խումբը։

Խումբը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Կիևի ռեժիմին Ֆրանսիայի աջակցության պատճառով։

Հարձակման է ենթարկվել նաև խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կայքը, սակայն հասանելիություն կա։