Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցվում է․ Լավրով

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցվում է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ այսօր քննարկվել է եռակողմ հանդիպման թեման։  Հայկական կողմը հաստատել է վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հանդիպման անցկացմանը։ «Կարծում եմ, որ առաջիկայում, տեսնենք, թե որ օրերն են հարմար երեք նախարարներին»,- ասել է Լավրովը։