Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում:

«Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից», — ընդգծել է Զախարովան։

Ռուսաստանը, որը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից չէ, դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։