Հաագայի դատարանի որոշման վրա ուրախացած և ոգևորված հատված, հիմա հասկացա՞ք, որ նման բաները կոպեկի արժեք չունեն

Հաագայի դատարանի որոշման վրա ուրախացած և ոգևորված հատված, հիմա հասկացա՞ք, որ նման բաները կոպեկի արժեք չունեն ու հույս կապել նման բաների հետ անիմաստ է:

Քանի՞ միջազգային կառույց ու պետության խորհրդարան ու ազդեցիկ գործիչ է մտահոգություն հայտնել և պահանջել բացել Լաչինի միջանցքը, բայց ապարդյուն, դա նույնն է, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ կոչ էին անում անհապաղ դադարացնել ռազմական գործողությունները, բայց ի՞նչ եղավ վերջում, տեսաք:

Ուժեղների մոտ միշտ թույլերն են մեղավոր, լավ հիշեք, սա անհերքելի բան է աշխարհաքաղաքական իրողություններում, ու միշտ էլ եղել է այդպես:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից