Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, որը տարածել է հակաիրանական սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ Բայդենի ստորագրած փաստաթղթերը։