Վրաստանը չպետք է օգնի ՌԴ-ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները. ԱՄՆ-ը զգուշացրել է Թբիլիսիին
Թբիլիսին չպետք է Մոսկվային հնարավորություն ընձեռի շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպմանը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի առաջնորդի և Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ զանգվածային բողոքների համապատկերին:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Սալիվանն ընդգծել է, որ Վրաստանը չպետք է Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու միջանցք դառնա։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի վերջին իրադարձությունները՝ ողջունելով վիճահարույց օրինագծի հետկանչը և ընդգծել են երկու երկրների շահագրգռվածությունը նրա եվրաատլանտյան ինտեգրման հարցում: