Արցախում երեկ թշնամու կողմից վիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը վիրահատվել է երեկ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Նա շարունակում է գտնվել  ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։