Այս օրերին գիշերային պարզ երկնքում կարելի է անզեն աչքով տեսնել Յուպիտեր և Վեներա մոլորակները

Այս օրերին գիշերային պարզ երկնքում կարելի է անզեն աչքով տեսնել Յուպիտեր  (Լուսնթագ) և Վեներա (Արուսյակ) մոլորակները։

Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ առաջին հայացքից այս երկու մոլորակները պայծառ աստղի տեսք ունեն, սակայն դրանք իրականում մեր Արեգակնային համակարգի ամենամեծ (Յուպիտեր) և ամենաջերմ (Վեներա) մոլորակներն են։