Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Հաագա․ կմասնակցի Լաչինի միջանցքի թեմայով որոշման հրապարակմանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորված է ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմ- բերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

  1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով:
  2. Եղիշե Կիրակոսյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում  արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: