Արայիկ Հարությունյանն ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը

Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության  անդամներին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են ԱՀ ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր:

Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ  գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ ԱՀ Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: