Աստված մի արասցե, եթե մեր այս վիճակով սահման բացվի․ Փորձագետը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Մեր իշխանությունը հույս ունի, որ եթե բարելավվի հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա կչեզոքավի գլխներիս կախված չարաբաստիկ զանգեզուրյան միջանցքի սրի պես վտանգը։

Չկա նման բան, Աստված մի արասցե, եթե մեր այս վիճակով սահման բացվի։ Մենք չենք կարող դիմակայել թուրքական ազգային վտանգին։ Մի կողմ եմ դնում տնտեսական աղետը, մի կողմ եմ դնում որոշ օլիգարխների երազած դոլարների հոսքը, որը չի լինելու և երազախաբ են լինելու։

Մեզ կսպառնա նույն այն վտանգը, ինչը սպառնաց Սիրիային, Իրաքին։ Հունաստանն ունի անվտանգության հզոր հովանոց , վայելում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների լիարժեք աջակցությունը, ինչն էլ խանգարում է Թուրքիային, որ վարվի այնպես ինչպես Սիրիայի և Իրաքի հետ է վարվում։ Իրանը հզոր պետություն է, և խուսափում է Իրանի հետ դեմ առ դեմ նույնիսկ փոքր բախումների գնալ։

Ոչ միատարր Վրաստանին ամբողջությամբ կլանել են թե Թուրքիան, թե Ադրբեջանը և դարձրել իրենց համար տարածք, որտեղով ազատ տեղաշարժվում են։ Հայաստանի դեպքում սպառնալիքը մտահոգիչ վտանգավոր է։ Թուրքիան բազմիցս է փորձ արել Հայաստանին մեղադրել այս կամ այն խմբավորման զինյալներին ապաստան տալու մեջ, որը սուտ է եղել։ Այս դեպքում ևս մենք պարզապես ինքներս գնում եք վիշապի երախը՝ չգիտակցելով, որ հակաահաբեկչական գործողությամբ կարող են մտնել Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր․․․ Մեր դարպասները ամուր կողպված են, պետք է մնան այդպիսին, քանի դեռ անվտանգության բալանսը չենք կարգավորել։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից