Շրջափակման հետևանքով ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբյուրը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը:
Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում մանրամասնել է, որ շրջափակման պատճառով տուժել է տնտեսության 41 ոլորտ:

«Տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների, արտադրության, միրգ-բանջարեղենի մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունների՝ խնդրի, եթե իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակում կացության ապահովումը»,-նշել է Ա. Մուսայելյանը՝ հավելելով, որ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության պատճառով:

Թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։