Եթե մի խումբ հայ փրկարարների Թուրքիա ուղարկելու որոշումը կարելի է բացատրել, ապա մարդասիրական օգնության բացատրություն չկա

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Թուրքիա են ուղարկել ոչ միայն փրկարարներ, այլև մարդասիրական օգնություն։ Եթե մի խումբ հայ փրկարարների Թուրքիա ուղարկելու որոշումը կարելի է բացատրել նրանով, որ մեր փրկարարները փորձ ձեռք կբերեն, ապա մարդասիրական օգնության բացատրություն չկա։ 120 հազարանոց Արցախը ավելի քան երկու ամիս շրջափակված է Ադրբեջանի կողմից, և թուրքական իշխանությունները, ունենալով հստակ լծակներ իրենց ադրբեջանցի գործընկերների վրա, մատը մատին չեն խփում, որպեսզի նպաստեն Արցախի Հանրապետության անօրինական շրջափակման դադարեցմանը։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից