ԱՄՆ-ն իր օդային տարածքում հերթական թռչող օբյեկտն է խոցել

Ամերիկացի զինվորականները Ալյասկայի երկնքում անհայտ թռչող օբյեկտ են խոցել, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Կարող եմ հաստատել, որ պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամում դիտարկում է Ալյասկայի օդային տարածքում գտնվող բարձրադիր օբյեկտը: Օբյեկտը թռչում էր 40 հազար ֆուտ (12 կիլոմետր) բարձրության վրա և որոշակի վտանգ էր ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զինվորականներին հրամայել է խոցել օբյեկտը, ինչը նրանք արել է»,- Քիրբին մեջբերել  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քիրբին նշել է, որ կործանված օբյեկտի սեփականությունն ու նպատակը դեռ պարզված չէ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ օբյեկտը զգալիորեն ավելի փոքր և պարզ է, քան նախկինում Ատլանտյան օվկիանոսի վրայով խոցված չինական օդապարիկը: