Կառավարության նիստերի ընթացքին հետևելիս նկատել եմ մի առանցքային էլեմենտ, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր նիստերով

Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականի կառավարության բոլոր նիստերը։

Ներկայացնեմ ամենպարզ օրինակը՝ 2022 թվականի կառավարության 52 նիստերի ընդհանուր օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է՝ 163-ը։ Նիստերի ընթացքում, օրակարգից դուրս Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվել ուղիղ 15 ժ․ 52 րոպե 15 վայրկյան։

Ի դեպ` նիստերի ընթացքին հետևելիս նկատել եմ մի առանցքային էլեմենտ, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր նիստերով․ Փաշինյանը խոսում է բոլոր թեմաներից, յուրաքանչյուր զեկուցվող հարցի հետ կապված նա ներկայացնում է իր կարծիքը և հարցը փորձում, իր խոսքերով ասած, «ավելի մատչելի» ներկայացնել հանրությանը։ Փաշինյանն իր խոսքում մշտապես փորձում է արձագանքել զեկուցվող հարցերին, յուրաքանչյուր հարց մեկնաբանել յուրովի։

Գրաֆիկաներում ներկայացված է նիստի ողջ ընթացքը՝ ըստ րոպեների, նշված են թեմաները, որոնց մասին նիստի սկսվելուց առաջ կամ ընթացքում խոսել է Փաշինյանը և ընդգծված են րոպեները, թե օրակարգի հարցերից դուրս ինչքան է խոսել։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից