Իշխանությունները մեր գլխին նոր շառ են նախապատրաստում․ քրեական հետապնդումները դրա նշանն են (տեսանյութ)

https://youtube.com/live/VvblWUJS0HM

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը դոցենտ, ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ վերջին օրերին իշխանությունների կողմից նախաձեռնված ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ ասելով, թե դա հերթական շոուն է իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանի Հանրապետությանն սպառնացող հերթական փորձանքից հանրությանը շեղելու համար։ Դա արվում է հանրությանը տեսարաններ մատուցելու միջոցով։ Մենք այս իշխանությունների մտածողության տրամաբանության օրինաչափությունը հասկացել ենք՝ եթե մեր երկրին, ժողովրդին, Արցախին, մեր պետականությանը նոր մարտահրավերներ, դաժան ու ծանր փորձություններ են սպասում, եռագլուխ շունը բաց է թողնվում, ու սկսվում են քաղաքական հետապնդումներ, ասֆալտներին փռելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ։

Խոսելով ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ սկսված հետապնդումից՝ Լևոն Նազարյանն այս իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց նրա լուսանկարները պահել իրենց մոտ՝ որպես Հայաստանի բանակի զարգացման, հզորացման գործում նշանակալի ավանդ ունեցած պաշտոնյանի, մարդ, որը ստեղծեց ազգ-բանակ հայեցակարգը և զինվորների օգնության հիմնադրամը։

Իսկ Արմեն Աշոտյանը, ըստ նրա, այն ֆիգուրն է, որն ի սկզբանե կանգնած է այս իշխանությունների կոկորդին, պայքարում է բարիկադների վրա և չեն կարողանում մարսել նրան։ Նա 2018 թվականից հետո բացի այն, որ դիմակայել է իշխանությունների տարածած ատելության մթնոլորտին, նաև քաղաքական թիմով պահել է ընդդիմադիր քաղաքական խրամատը։ Ուստի նրան ևս փորձում են լռեցնել նման գրոհների միջոցով։

ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը Լևոն Նազարյանը բարբաջանք է համարում։ Փաշինյանը հայտնել էր, թե իբրև քաղաքացիական դիտորդները գալիս են Հայաստան, որպեսզի տեսնեն՝ Հայաստանը ռուսական ռազմական օժանդակությամբ ու ռուս զինվորների մասնակցությամբ պատրաստվո՞ւմ է պատերազմել Ադրբեջանի դեմ, թե ոչ։ Անգամ եթե նա նման մի բան լսել է այդ առաքելության մասին, ապա չի կարելի դրա մասին բարձրաձայնել գոնե թե նման պաշտոնյայի մակարդակով։ Հաղորդման հյուրի համոզմամբ՝ նման հայտարարություններն արվում են միմիայն մեզ վնաս տալու դիտավորությամբ։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում