Տեղի ունեցածից մեզ ոչ առանձնապես օգուտ կա, ոչ առավել ևս վնաս․ Իրանագետ

Մեր դեմ մեր թշնամիները պատերազմ են սկսել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, ճգնաժամ էր ու այդ հանգամանքը ոչ վերջին դերն ունեցավ։ Օգտվեցին առիթից և Թուրքիայի ներշնչմամբ վստահ էին, որ իրենք ավելի կազմակերպված են լինելու, քան մենք։

Թուրքիան, ի պատիվ իրեն, նաև գործնականում օգնեց Ադրբեջանին ու փրկեց պարտությունից՝ հոկտեմբերի 10-ին հեռացնել տալով ԳՇ պետ Նաջմադդին Սադիկովին ու պատերազմի դաշտային կառավարումը ամբողջությամբ իր ձեռքը վերցնելով։

Հիմա հաշվեք, թե քանի հոգի է մահացել Հայաստանում հենց պատերազմի օրերին միայն կորոնավիրուսից։

Թուրքիայում երկրաշարժ է եղել, շատ են մահացածները թե քիչ, ավերածություններն ի՞նչ ծավալի են, կամ ցավակցել է, թե չի ցավակցել, բացարձակ անիմաստ թեմաներ են։ Անիմաստ են, որովհետև տեղի ունեցածից մեզ ոչ առանձնապես օգուտ կա, ոչ առավել ևս վնաս, ոչ ուրախանալու բան կա, ոչ էլ մեր տխրելուց կենդանանալու են մեռածները։

Իմաստ կունենա եթե քննարկվի թե արդյո՞ք ի վիճակի ենք մենք վերադարձնել Շուշին, եթե վաղը 8 չէ, 9 բալանոց երկրաշարժ լինի Գանձակում ու շարքից դուրս գան անգամ այդ երկրի՝ Արցախյան տարածքների հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքները։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից