ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ցավակցել է դեսպան Արիսյանին

Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում։