Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, նրանց մեջ կան հայեր
Սիրիայի առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։
Նախարարության վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: «Գանձասար» շաբաթաթերթն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, զոհերի մեջ հայեր էլ կան:
Al Jazeera լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում արտակարգ դրություն է հայտարարել: «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներում:
Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին: