Իմաստ կա՞ համազգեստ փոխելու
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02QSehmxBAPoFESDS3fhggWfbbqmJ26w1CsZ57K6capMFzGaSiaLDrYSfKru7bhE8Yl
«Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում:
Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:
Այո´, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում` մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:
Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:
Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:
Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում»։